Աշխարհ

22.06.2018 15:59


Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել: Այս մասին հաղորդում է imedinews-ը՝ հղվելով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության վրա։

«Տղաների դիակները գտնվել են այն հատվածում, որտեղ Կելասյան գետը միանում է Սև ծովին»,-նշել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Միզան Լոմիան:

Նա չի բացառել, որ ուսանողներին կլանել է այդ հատվածի ջուրը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը