Լրահոս

23.06.2018 09:12


ՊՆ-ի «Ուրալ»-ը, որում բարձված են եղել «սնարյադներ», կողաշրջվել է

ՊՆ-ի «Ուրալ»-ը, որում բարձված են եղել «սնարյադներ», կողաշրջվել է

Հունիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ու արդեն դեպքի վայր ժամանած ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «սնարյադներով» ու երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել։ Ռազմական ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը