Լրահոս

23.06.2018 20:19


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1968թ.) ավտոմեքենան բախվել ծառին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները հոսանքանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Հ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը