Քաղաքական

06.07.2018 15:30


Սամվել Բաբայանը մեկնելու է Արցախ

Սամվել Բաբայանը մեկնելու է Արցախ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին մեկնելու է Արցախ։ ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո նա չէր եղել ծննդավայրում։

Բաբայանի գրասենյակից 7or.am-ին տեղեկացրին, որ այցի նպատակն է պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը։

Մեր այն հարցին, թե կա՞ արդյոք այցի քաղաքական ենթատեքստ, պատասխանեցին, որ ոչ․ «Նա վաղուց չէր եղել Արցախում և այցը դրանով է պայմանավորված»։

Ինչ վերաբերում է Բաբայանի դիրքորոշմանը Արցախում առկա քաղաքական իրավիճակին ու հետագա գործընթացներին, մեզ փոխանցեցին, որ մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո նա իր տեսակետներն այդ թեմայով հայտնել է և ավելացնելու բան չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը