Քաղաքական

09.07.2018 17:13


Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակել է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը, առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր, կամ կապի այլ միջոցներով»,-տեղեկացրեց նա:

2018 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության կանչելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը