Քաղաքական

10.07.2018 12:15


Հանդիպել են Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը

Հանդիպել են Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում։

Բաբայանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաբայանը այցելելու է Եղբայրական գերեզման ու հարգանքի տուրք է մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։ Այցը նախատեսված է 18։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը