Քաղաքական

Հուլիս 10, 2018 21:02

Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու նպատակով։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: 
ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

Հունիս 26, 2019 11:15 Մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ: 
Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Հունիս 26, 2019 09:24 ՀՀ քաղաքացիներին Արցախի նախագահ և ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով:
Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հունիս 25, 2019 21:35 Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։
Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 19:00 Անդրադարձել է հորը կալանավորելու որոշմանը։
«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 17:20 «Եթե զբաղեցրել ես պաշտոնը, չես կարող ինքդ քեզ ստուգել»։
ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Հունիս 25, 2019 17:00 Խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը։
«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:55 Ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։
Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:40 Անձնական երաշխավորությունը վերացվեց։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիս 25, 2019 13:15 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

Հունիս 25, 2019 12:58 Այստեղ իրավաբանական կազուս կա։
Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Հունիս 25, 2019 12:45 Հետևանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։
Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան (լուսանկար, ուղիղ)

Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան (լուսանկար, ուղիղ)

Հունիս 25, 2019 12:20 Ընթանում է նրա և Նազիկ Ամիրյանի գործով նիստը։
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր». Արկադի Խաչատրյան

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր». Արկադի Խաչատրյան

Հունիս 25, 2019 11:30 «Մեր կողմից առաջարկվել է հրաժարվել շահաբաժնի հարկից»։