Լրահոս

Հուլիս 11, 2018 17:49

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին»  ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (տեսանյութ)

Բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 21:43 Տարադրամ փոխանակելու պատրվակով։
Երևանում 66–ամյա իրանցին ոստիկաններին հայտնել է, որ գողացել են իր «Ժակո» տեսակի թութակին

Երևանում 66–ամյա իրանցին ոստիկաններին հայտնել է, որ գողացել են իր «Ժակո» տեսակի թութակին

Հոկտեմբեր 19, 2018 21:30 Իր տան շքամուտքում դրված վանդակից գողացել են։
Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Հոկտեմբեր 19, 2018 20:41 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Գողացել էր դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը

Գողացել էր դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը

Հոկտեմբեր 19, 2018 20:21 Քաջազնունու փողոցում գործող դեղատանը։
«Պետք չի գոռալ»․ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն (տեսանյութ)

«Պետք չի գոռալ»․ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 19:54 «Հա, ինձ ա վերաբերվում առաջինը»։
Մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 19:06 Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում։
«Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան (լուսանկար)

«Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան (լուսանկար)

Հոկտեմբեր 19, 2018 18:48 Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով են շարժվում առաջ:
Փոփոխություններ են լինելու դպրոցական ավարտական քննությունների ժամանակ (տեսանյութ)

Փոփոխություններ են լինելու դպրոցական ավարտական քննությունների ժամանակ (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 18:28 Քննությունները կհանձնեն ոչ թե դպրոցում, այլ քննական կենտրոններում:
ՏՄՊՊՀ-ն 13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցել

ՏՄՊՊՀ-ն 13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցել

Հոկտեմբեր 19, 2018 17:27 Անբարեխիղճ մրցակցային գործունեության համար:
Ձեզ հետ միասին, նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա (տեսանյութ)

Ձեզ հետ միասին, նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 16:01 Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ։
Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 15:12 «Դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք»։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատողները, ի նշան բողոքի, փակել են Վրաստան տանող մայրուղին (տեսանյութ)

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատողները, ի նշան բողոքի, փակել են Վրաստան տանող մայրուղին (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 14:18 Ավելի քան 500 աշխատող ունեցող գործարանը դադարեցրել է աշխատանքը։
Ապագայի ցավազրկող միջոցը կարող է մագնիսներ պարունակել

Ապագայի ցավազրկող միջոցը կարող է մագնիսներ պարունակել

Հոկտեմբեր 19, 2018 13:48 Տեխնոլոգիաների առաջընթացի հետ մեկտեղ գիտնականները փորձում են այլ միջոցներ ստեղծել:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Հոկտեմբեր 19, 2018 13:16 Սպասվում է առանց տեղումների եղանակ: