Քաղաքական

Հուլիս 11, 2018 23:13

Մեխակ Ապրեսյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Մեխակ Ապրեսյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ,

զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներ, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, արհեստագործներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային գործընկերներ, պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային իմ հարազատ, հպարտ ու ստեղծագործ ընտանիք,

Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել։

Այս տարի լրացել է Նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ Նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։

Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։
Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ։

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում։

Միշտ սիրով և հպարտությամբ
Մեխակ Ապրեսյան»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Վաչե Ղազարյանը կրկին կալանավորվել է

Վաչե Ղազարյանը կրկին կալանավորվել է

Նոյեմբեր 15, 2018 17:43 Վճռաբեկ դատարանը անթույլատրելի է համարել գրավը։
Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 13:11 Ակցիա՝ Կառավարության դիմաց։
ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 11:18 Քննարկվում են օրակարգային հարցեր։
ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 10:12 Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 11 հարց:
Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ)

Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2018 20:49 Գրել է՝ «Տոտալ դիկտատուրա, քաղաքական խուլիգանության մասին»։
ՀՀԿ համապետական ցուցակը

ՀՀԿ համապետական ցուցակը

Նոյեմբեր 14, 2018 19:37 Դրանում 125 թեկնածու է ընդգրկված։
ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը` ամբողջությամբ

ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը` ամբողջությամբ

Նոյեմբեր 14, 2018 19:28 Ընդգրկված է 152 անձ։
«Մենք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ

Նոյեմբեր 14, 2018 19:05 Հայտնի են դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասը թեկնածուների անունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը

Նոյեմբեր 14, 2018 18:57 Ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։
«Սասնա Ծռեր»-ի նախընտրական ցուցակի առաջին 33 համարները

«Սասնա Ծռեր»-ի նախընտրական ցուցակի առաջին 33 համարները

Նոյեմբեր 14, 2018 18:24 Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը։
«Երկիր ծիրանի»-ն մերժում է ««ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»

«Երկիր ծիրանի»-ն մերժում է ««ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»

Նոյեմբեր 14, 2018 17:21 Բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել

Նոյեմբեր 14, 2018 15:38 Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2018 09:49 Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 11 հարց: