Քաղաքական

Հուլիս 12, 2018 16:23

Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան

Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատում է իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպան Լաքոտն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»,-ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

«Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և, մանավանդ, այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են բանակում»,-նշեց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ բանակցային գործընթացում ցանկալի էր հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան այս ձևաչափով հանդիպումների ժամանակ ևս պաշտպանում է դիրքորոշումը` հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

«Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Դրանից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ կեղծ տեղեկատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Մայիս 24, 2019 10:25 Պահանջում է անվավեր ճանաչել Ղարիբյանի հրամանը։
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Մայիս 23, 2019 20:05 Դատավորը գործել է օրենքի շրջանակներում: