Լրահոս

14.07.2018 22:12


Գարեգին Բ-ի մեքենան շրջափակել են (տեսանյութ)

Գարեգին Բ-ի մեքենան շրջափակել են (տեսանյութ)

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը