Աշխարհ

16.07.2018 09:10


Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները տապալել են Դեշամի հետխաղյա մամլո ասուլիսը (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները տապալել են Դեշամի հետխաղյա մամլո ասուլիսը (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականը շարունակում է տոնել Մունդիալ-2018-ի եզրափակչում տարած հաղթանակը:

Խաղից հետո հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ ներխուժել են հարցազրույցների համար նախատեսված սենյակը և տապալել են աշխարհի նորընծա չեմպիոնների մարզիչ Դիդյե Դեշամի հետխաղյա մամլո ասուլիսը:

Խաղացողները մեծ ոգևորությամբ վանկարկել են իրենց գլխավոր մարզչի անունը և շամպայնով ողողել նրան:

Նշենք, որ այդ ամենից հետո թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան ներողություն է խնդրել տապալված հարցազրույցի համար:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը