Կարծիք

17.07.2018 10:06


Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա

Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա

Այս օրերին երբեմն լսում եմ կարծիքներ և մտքեր ու հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք արժանի էին Սերժի նման առաջնորդի, որպեսզի անընդհատ հայհոյեն և հիմնավորեն իրենց անգործունեությունը, Գալուստի նման հռետորի, որ անհագ ծիծաղեն ու իրենց շատ խելոքի դասեն: Սաշիկի, Շմայսի, Մանվելի, Լիսկայի անունները տան ու բողոքեն իրենց բախտից ու անարդարությունից:
Կարելի է անընդհատ թվարկել թե՛ անուններ, թե՛ բնութագրեր:
Այս 15 տարիները շատ բան փոխեցին մարդկանց մեջ, դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա` ծառա թելադրվող փուչ ու անհեռանկար խաղի կանոններին:
Կարծում եմ, որ սա լավագույն պահն է ցանկացած նախաձեռնության համար՝ թե՛ քաղաքականության, թե՛ բիզնեսի, թե՛ մշակույթի.....,թե՛...,թե՛..., թե՛...:
Եվ փոխանակ ապրեք իներցիայով, պետք է դուրս գալ թմբիրից և վերադառնալ այն նախաձեռնողականությանը, որ կար 88-ից հետո, որն ափսոս կոտրեցին:

Վահե Հախվերդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը