Աշխարհ

20.07.2018 07:50


Այսօր Շախմատի միջազգային օրն է

Այսօր Շախմատի միջազգային օրն է

Հուլիսի 20-ին աշխարհում նշում են Շախմատի միջազգային օրը։

1924թ. այդ օրը հիմնադրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), որի որոշմամբ էլ, սկսած 1966թ., նշվում է շախմատի միջազգային օրը։

ՖԻԴԵ-ն աշխարհի խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է։ Նրան անդամակցում է 173 ազգային ֆեդերացիա։

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ հինգերորդ դարում ստեղծվել է շախմատի նախորդը՝ չատուրանգան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը