Լրահոս

22.07.2018 10:52


Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. ներսում՝ քաղաքացիներ

Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. ներսում՝ քաղաքացիներ

Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը