Աշխարհ

23.07.2018 10:51


Տորոնտոյում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Տորոնտոյում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Կանադայի Տորոնտո քաղաքում առայժմ անհայտ անձը ժամեր առաջ կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ՝ սպանելով մեկ մարդու, վիրավորելով 13-ին, այդ թվում՝ մեկ երեխայի: Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ այնուհետև զինյալն ինքնասպան է եղել:

Լրատվամիջոցները հաղորդում են զինյալի ու ոստիկանների միջև տեղ գտած փոխհրաձգության մասին:

Կանադայի իրավապահ մարմինները առայժմ խուսափում են կատարվածը «ահաբեկչական գործողություն» որակելուց:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը