Աշխարհ

23.07.2018 14:54


Թուրքիայում Աթաթուրքին վիրավորած աղջիկը կալանավորվել է (տեսանյութ)

Թուրքիայում Աթաթուրքին վիրավորած աղջիկը կալանավորվել է (տեսանյութ)

Հուլիսի 21-ին Անկարայում բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել համացանցում սկանդալային տեսանյութ հրապարակած Սաֆիյե Ինջե անունով 23-ամյա մի աղջիկ։

Տեսանյութում Ինջեն վիրավորել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։ Տեսանյութը նկարահանվել է Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարանի մոտ։

Ինջեն մասնավորապես ասել է. «Ամոթ զգացի, երբ եկա Աթաթուրքի դամբարան։ Ավելի լավ է չգայի։ Թուրքիան Աթաթուրքը չի փրկել։ Աթաթուրքի կողմնակիցները Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն սիրում, բայց Աթաթուրքը Էրդողանի նույնիսկ եղունգը չարժի»։

Հետագայում ցուցմունք տալու ժամանակ Ինջեն զղջացել է ասածների համար և ներողություն խնդրել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը