Լրահոս

23.07.2018 19:36


Վրաերթի են ենթարկվել 30-ամյա, 60-ամյա, 22-ամյա, 17-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 30-ամյա, 60-ամյա, 22-ամյա, 17-ամյա քաղաքացիներ

Հուլիսի 21-ին, ժամը 07.45-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 02.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նոր Արեշի 50-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 10.5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա տղամարդ:

Պարզվել է, որ նա «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքանյով վթարի է ենթարկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Եղնիկներ» կոչվող անտառի տարածքում:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի վերջնամասում վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը