Աշխարհ

23.07.2018 18:02


Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի հետ ծաղրանկարը

Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի հետ ծաղրանկարը

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը: Վերջինիս հեղինակը նկարիչ Սևադա Ղազարյանն է: Հրապարակելով նկարը՝ երաժիշտը կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ նոր Հայաստանը, և շնորհակալություն Սևադային՝ ընտիր ծաղրանկարի համար»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծաղրանկարում պատկերված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական դրոշի գույներով փողկապով, և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ վերնաշապիկով, ովքեր միասին թթի օղի են խմում:

A post shared by Serj Tankian (@serjtankian) onJul 22, 2018 at 9:32am PDT

Այս խորագրի վերջին նյութերը