Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Հոկտեմբեր 19, 2018 09:11 Մտածեք, որ վիրավորում եք իրենց բարոյական արժեքների հետ կոմպրոմիսի չգնացած մարդկանց։
Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք

Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք

Հոկտեմբեր 19, 2018 08:57 Ցանկացած հեղինակություն ու նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի։

Հարցազրույց

Օգոստոս 04, 2018 08:33

ՀՔԾ պետը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասները (տեսանյութ)

ՀՔԾ պետը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասները (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնազերծել է 2008 թվականի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ին ստորագրած է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում, մինչ գաղտնազերծումը խոսելով մարտի 1-ի գործով նոր մանրամասների մասին, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի բողոքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն, կմերժի: «Դա իմ անձնական կարծիքն է, ու, գործի շահերից ելնելով, ես կարծում եմ, որ խափանման միջոց կալանավորումը միակ միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը հետաքննության ընթացքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:

Նա նկատեց, որ երկրորդ նախագահը՝ որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների: «Նա պարզապես չի մասնակցել ու լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու»,-հավելեց Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով 0038 հրամանին, ՀՔԾ պետը նշեց, որ այս փաստաթուղթը միայն այս տարվա հուլիսին է ներառվել քրեական գործում: «Առաջին հիշատակումները 0038 հրամանի մասին եղան մամուլում: Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշակի ժամանակ անց, որ եղել է հույժ գաղտնի հրամանը: Հրամանով փաստորեն հիմնավորվում էր, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են ՀՀ զինված ուժերը»,-նշեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ բավականին մեծ ծավալով կարող է գաղտնազերծել փաստաթուղթը: Նա նկատեց, որ հրամանում կան ձևակերպումներ, որոնք պետք չէ բարձրաձայնել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս իր ձեռքի տակ ունի այս փաստաթուղթը:

Հրամանը կրել է հետևյալ վերնագիրը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում ու հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով, հենվելով Սահմանադրության ու գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը ու թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգվելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ ԶՈՒ կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝

Սույն թվականի փետրվարի 23-ից Զինված ուժերի ամբողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով»,-հրամանից մեջբերում ներկայացրեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ այս պարտականությունների կատարումը դրվել էր այդ ժամանակվա ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի վրա:

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ պաշտպանական կողմի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի այն չմասնակցի քաղաքական գործընթացներին: Պաշտոնյան նկատեց, որ տասը տարի առաջ էլ պաշտոնապես հերքվում էր, որ զորքը մասնակցել է մարտի 1-ի ու դրան նախորդած իրադարձություններին, անգամ դրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել ու տրվել փաստահավաք խմբին: «Հայտարարությունը, թե զորքը պետք է մնար զորանոցներում, որ չխառնվեր քաղաքական գործընթացներին, ինձ անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմն ուներ հրամանի օրինակը»,-ասաց Սասուն Խաչատրյանը՝ մեջբերելով ևս մի քանի պարբերություն:

«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով: Նշվում է, որ բանակային կորպուսներից 100-ական հոգի, ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Հիմա ամենահետաքրքիրը. Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները՝ այսինքն՝ այս ստորաբաժանումները, որ պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ Ձեր մոտ ինչ տպավորություն ստեղծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,-նշեց ՀՔԾ պետը:

Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Այն, որ նման խմբեր ստեղծվել են, նրանք մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Հոկտեմբեր 15, 2018 13:55 Ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:
Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2018 09:34 Ժերեմի Դելվերը պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր։
ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2018 14:31 «Ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Սեպտեմբեր 12, 2018 17:25 ՀՀ երկրորդ նախագահը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը որակում է որպես հանցագործություն։
Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ում (տեսանյութ)

Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ում (տեսանյութ)

Սեպտեմբեր 08, 2018 13:57 Անդրադարձել է իր ազատության հարցին։
Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Սեպտեմբեր 07, 2018 09:19 «Կարևորը փորձեցի, բայց բախտը երես էր թեքել»:
Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Սեպտեմբեր 06, 2018 13:05 Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ։
Հովիկ Աբրահամյան․ «Այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն»

Հովիկ Աբրահամյան․ «Այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն»

Սեպտեմբեր 05, 2018 09:20 «Սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն»։
Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Օգոստոս 31, 2018 11:06 «Ես տպավորություն ունեմ, որ մեր հետազոտության հաշվետվությունները ոչ ոք չի կարդացել»։
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին (տեսանյութ)

Օգոստոս 28, 2018 18:43 Անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։
«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

Օգոստոս 18, 2018 10:58 «Կարծում եմ, ժամանական է, որ այս իրավիճակը փոխվի»:
ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով (տեսանյութ)

Օգոստոս 17, 2018 18:05 «Շատ հարցերում ունենք շատ ու շատ մոտ կարծիքներ»:
ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

Օգոստոս 15, 2018 21:41 «Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել»։
«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Օգոստոս 14, 2018 09:11 «Դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։
Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Հուլիս 27, 2018 09:12 Անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։
Լարվածության աճ կանխատեսվում է աշնանը․ ՊԲ հրամանատար

Լարվածության աճ կանխատեսվում է աշնանը․ ՊԲ հրամանատար

Հուլիս 24, 2018 15:50 Թշնամին ետ է քաշել հիմնական կուտակումները։