Քաղաքական

Օգոստոս 08, 2018 19:26

«Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք (տեսանյութ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Մարտ 22, 2019 18:49 Մարտի 26-ից 28-ը։
Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Մարտ 22, 2019 18:35 Պատճառների թվում է ամանորյա տոները ընտանիքների հետ արտերկրում անցկացնելը։
Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մարտ 22, 2019 18:04 Ապացույցների համակցություն ձեռք չի բերվել։
Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Մարտ 22, 2019 16:12 Հետաքրքրվել են՝ ինչի՞ են իրենց աշխատավարձը կրճատում։
Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Մարտ 22, 2019 16:00 2016-ի օֆշորային սկանդալի գործով:
Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:55 Ցուցարարները դատախազությունում են։
ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:12 Վերադարձնում են պետությունից գողացված գումարները։
Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Մարտ 22, 2019 11:31 Քաղաքապետը կոչ է անում մասնակցել վաղվա շաբաթօրյակին:
Արարատի մարզպետի քեռին Ավշարի դպրոցում դաս է տալիս, չնայած ուսուցիչ չէ (տեսանյութ)

Արարատի մարզպետի քեռին Ավշարի դպրոցում դաս է տալիս, չնայած ուսուցիչ չէ (տեսանյութ)

Մարտ 21, 2019 18:39 Արդեն 11-րդ օրն է՝ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում գործադուլ է:
«Ջհանգիրյան, Շիրխանյան, Քոչարյան․ աբիժնիկները մարտի են նետվել». Արամ Հարությունյան (տեսանյութ)

«Ջհանգիրյան, Շիրխանյան, Քոչարյան․ աբիժնիկները մարտի են նետվել». Արամ Հարությունյան (տեսանյութ)

Մարտ 21, 2019 17:12 «Ո՞վ գիտի՝ Թեհրանի բանակցություններից առաջ Ստալինի ծոցում որ երեխան է եղել»։
Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Մարտ 21, 2019 15:27 Դա կապված է «ստրկական» պայմանագրերի հետ։
Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մարտ 21, 2019 13:20 Կառավարության առաջարկով։
Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Մարտ 21, 2019 12:03 «Էսպիսի գործեր էլ չունենամ ընդհանրապես»,–ասել է Փաշինյանը։