Քաղաքական

Օգոստոս 09, 2018 11:46

Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին (տեսանյութ)

Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին (տեսանյութ)

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:

ՀՔԾ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ որևէ տեղեկություն այդ մասով չեն կարող տրամադրել:

«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,-ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում էր մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:50 Քաշքշել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Մայիս 18, 2019 20:20 Համացանցում ակտիվորեն տարածում են դատավորի բնակության հասցեն։
Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:05 Դատարանը մերժեց նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը։
Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 17:15 Այսքան ժամանակ ապօրինի էր կալանավորված։
Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:52 Դատարանը փոխել է նրա խափանման միջոց կալանավորումը։
Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:30 Բավարարվեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։
Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Մայիս 18, 2019 15:45 Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս գործի քավորը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս գործի քավորը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Մայիս 18, 2019 15:30 Այս գործը հակաժողովրդավարական և հակասահմանադրական է։
5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

Մայիս 18, 2019 15:10 Անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակ:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ

Մայիս 18, 2019 13:55 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան․ «Իշխող կուսակցության պատգամավորը դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան․ «Իշխող կուսակցության պատգամավորը դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում» (տեսանյութ)

Մայիս 18, 2019 11:20 «Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադական կարգի տապալում»,-հայտարարել է Հայկ Ալումյանը։
Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մայիս 18, 2019 11:14 Ֆրանսիան վճռական և անկողմնակալ է կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։
«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան

«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան

Մայիս 17, 2019 20:39 Ասել է, որ Նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի։
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Մայիս 17, 2019 19:50 Կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: