Աշխարհ

10.08.2018 13:30


Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)

Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում՝ Գուդաուրիում, նախօրեին ձյուն է տեղացել: Օգոստոսին ձյան տեղումը զարմացրել է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղի բնակիչներին: Նրանք սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են ամռան համար զարմանալի երևույթի լուսանկարներն ու տեսանյութերը:

Մինչ այդ, Գուդաուրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել:

Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Գուդաուրիից ոչ հեռու գտնվող Կազբեկի սարին: Եղանակը խնդիրներ է առաջացրել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ռազմավարական նշանակության ավտոճանապարհին: Մլեթա գյուղի հատվածում մեծ խցանումներ են առաջացել։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը