Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Օգոստոս 14, 2018 20:33 Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են:
Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Օգոստոս 14, 2018 19:59 «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել ամբողջական և անկողմնակալ քննությունը»։

Քաղաքական

Օգոստոս 10, 2018 13:40

ՔԿ-ն հայտնում է նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (տեսանյութ)

ՔԿ-ն հայտնում է նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (տեսանյութ)

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, որոշում է կայացվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

***

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ. հետախուզում է հայտարարվել ինստիտուտի նախկին պրոռեկտորի նկատմամբ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեության եղանակով գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել, իսկ շրջանավարտներից հավաքված գումարը առերևույթ հափշտակվել է: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարի չափը կազմում է 19.409.500 ՀՀ դրամ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր` Անահիտ Ֆարմանյանի առնչության վերաբերյալ: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նախկին պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել: Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության:
ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով:
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Օգոստոս 14, 2018 20:03 Քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Օգոստոս 14, 2018 17:54 «Համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն էր»։
Ակցիա կառավարության դիմաց. «ՄՄՄ» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Ակցիա կառավարության դիմաց. «ՄՄՄ» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Օգոստոս 14, 2018 14:24 Ընկերությունն աշխատակիցներին պարտք է 74. 945. 692 դրամ գումար:
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

Օգոստոս 14, 2018 12:25 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է:
«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Օգոստոս 14, 2018 09:11 «Դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։
ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է համարում

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է համարում

Օգոստոս 13, 2018 20:10 Հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց (տեսանյութ)

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց (տեսանյութ)

Օգոստոս 13, 2018 16:20 Բավարարել է պաշտպանների բողոքը և Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է՝ համարելով, որ նա օրենքով անձեռնմխելի է։
Տոնոյանը Շոյգուին է ներկայացրել Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը

Տոնոյանը Շոյգուին է ներկայացրել Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը

Օգոստոս 11, 2018 22:33 Անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ծրագրերին։
Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց 2 ամսով

Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց 2 ամսով

Օգոստոս 11, 2018 17:04 Մեղարդվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար։
Հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանը «պատասխան կտա Ռոբերտ Քոչարյանին»․ Գեներալի փաստաբան

Հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանը «պատասխան կտա Ռոբերտ Քոչարյանին»․ Գեներալի փաստաբան

Օգոստոս 11, 2018 16:57 «Մանվել Գրիգորյանը, ի տարբերություն որոշ այլ հայտնի կալանավորվածների, ավելի քչախոս է, մեղադրանքներ չի շպրտում, զուսպ է»: