Աշխարհ

12.08.2018 23:22


«Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

«Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում. «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:

«Քաղաքայինները» հաղթեցին 2:0 հաշվով:

Հանդիպման 14-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացել է հաշիվը: 64-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկել է այն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ ՄԽիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելու է «Չելսիին»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը