Աշխարհ

12.08.2018 23:46


Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։

Ինտերֆաքսը տեղեկացնում է, որ Նազարբաևն ասել է․ «Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկել, ամենակարևորը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»։

Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ օրակարգային լուրջ հարց կա, մեծ ծրագրեր, կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են նրանք, որոնց մասին Դուք այժմ հիշատակեցիք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը