Լրահոս

15.08.2018 12:53


«Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից հափշտակվել է վիրավոր զինվորի գումարը

«Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից հափշտակվել է վիրավոր զինվորի գումարը

Օգոստոսի13-ին հայ մարդուն ոչ հարիր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան փողովի 58 հասցեում գործող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վարչական շենքի հարևանությամբ գտնվող «Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից գողություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բուժվող Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա հաշմանդամ զինվորի դրամապանակից գողացել են 120 հազար դրամ։

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը