Հարցազրույց

Օգոստոս 18, 2018 10:58

«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

«Առավոտի» զրուցակիցն է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը

–Ամուլսարի շահագործման դեմ շարժումը վերջին շրջանում ավելի լայն թափ ստացավ. Մարդիկ փողոցներ փակեցին, բողոքի տարբեր ակցիաներ իրականացրին: Հիմնական մտահոգությունները վերաբերում են թթվային դրենաժի կարգավորմանը եւ ցիանիդի օգտագործմանը, որոնք կվնասեն խմելու ջուրը: Այս ուսումնասիրությունները նախօրոք չէի՞ն իրականացվել: Հանքի շահագործման դեմ պայքարողների փաստարկներին ի՞նչ ունեք հակադրելու:

–Ջրին, հողին, շրջակա միջավայրին ոչ մի վտանգ չի սպառնում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Ամուլսարի կողմից կիրառվող պաշտպանիչ միջոցառումները բացառիկ են Հայաստանի համար և կիրառվում են միջազգային լավագույն հանքերում: Ցիանիդի մասին արդեն զավեշտալի է խոսել, երբ Ամուլսարից քիչ թե շատ տեղյակ բոլորը գիտեն, որ այն կիրառվելու է լիովին փակ ցիկլով ու ոչ մի տեղ չի արտահոսելու: Ինչ վերաբերում է հետազոտություններին. որտեղի՞ց են ընդհանրապես հայաստանյան բնապահպաններն իմացել թթվային դրենաժի մասին: Մեր հետազոտություններից: Փորձեք գտնել գոնե մի հրապարակում, հայաստանյան հարյուրավոր բնապահպանական կազմակերպությունների կողմից, որտեղ հիշատակվում է թթվային դրենաժի խնդիրը. մինչև այդ մասին գրեց Լիդիանը իր փաստաթղթերում 2015-ին: Ընդ որում, մենք նկարագրել ենք այն բոլոր ժամանակակից միջոցառումները, որոնց շնորհիվ ջրի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու: Հա’մ մեզանից իմացել են այդ խնդրի մասին, հա’մ մեր դեմ են ուզում օգտագործել: Ես նման մոտեցմանը կարող եմ միայն մեկ բան հակադրել. ուրախ ենք, որ ակտիվիստներին ծանոթացրել ենք հանքարդյունաբերության մեջ այս կարևոր խնդրին: Ամուլսարում կառուցվում են կանխարգելման ամենաժամանակակից միջոցառումները: Հիմա, հուսամ, իրականում անկեղծ մտահոգ բնապահպանները այս գիտելիքը ճիշտ կօգտագործեն, և կփորձեն պարզել թե մինչ այժմ ինչպե՞ս է վերահսկվել թթվային դրենաժը հայաստանյան այլ ծրագրերում:

–Ամուլսարի հանքի 600 աշխատակից ազատվել է աշխատանքից, ծրագրի իրականացման աշխատանքները դադարեցվել են. արդյո՞ք սա նշանակում է, որ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Ի՞նչ չափի ներդրումներ են արվել արդեն, դրանք ինչպե՞ս պետք է փոխհատուցվեն:

–Ծրագիրը օրինական հիմքով չի կարող «փակվել»: Դրա համար չկան ո’չ իրավական, ո’չ բնապահպանական նախադրյալներ: Լիդիանը անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, և ի հեճուկս տարբեր ուժերի կողմից տարիներ շարունակ ստեղծված արհեստական խոչընդոտների, արդար ճանապարհով ստացել է լիովին օրինական շահագործման իրավունքը և արդեն իսկ ներդրել է ավելի քան 350 միլիոն դոլար շինարարության մեջ: Աշխարհի ցանկացած պրոֆեսիոնալ աուդիտ կապացուցի, որ Ամուլսարի ծրագրում իրականացվող բնապահպանական միջոցառումները համապատասխանում են միջազգային չափանիշներին և աննախադեպ են Հայաստանի համար: Հետևաբար, չկա որևէ հիմք ծրագիրը կասեցնելու համար, ո’չ իրավական, ո’չ բնապահպանական ամենախիստ չափանիշների տեսանկյունից: Մի խումբ մարդիկ ապօրինի խոչընդոտում են ընկերության աշխատանքները: Քանի դեռ ճանապարհները փակ են, մենք ստիպված ենք լինելու աշխատանքից ազատել մարդկանց, մինչև որ խնդիրը ստանա օրինական, իրավաչափ լուծում: Արդար, իրավական, օրինական և շուտափույթ լուծումը ամեն առումով բխում է պետության շահերից:

–Վերջերս վարչապետը հայտարարեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում մետաղական հանքերի շահագործման պայմանները: Աշխատանքներ արդեն տարվո՞ւմ են, նախնական արդյունքները հայտնի՞ են: Ի՞նչ մտահոգություններ ունեք, այդ ստուգումները ի՞նչ գաղտնիքներ կարող են հայտնաբերել կոնկրետ Ամուլսարում:

–Չկա որևէ աուդիտ կամ ստուգում, որի հետ կապված մենք ունենանք մտահոգություն, եթե այդ ստուգումները արդար են, պրոֆեսիոնալ ու հավասար կիրառվելու են բոլորի հանդեպ: Չկա ոչ մի գաղտնիք: Այցելեք մեր կայքը, ու կտեսնեք, որ Հայաստանում որևէ ոլորտում չկա ավելի բաց և թափանցիկ ընկերություն` թե’ բնապահպանական, թե’ ֆինանսական տեսանկյունից: Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ թե’ մեր բաժնետերերը, թե՛, վստահ եմ նաև միջազգային ներդրումային շուկան Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս: Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այնպիսի պայմաններում, որ ստիպված ենք եղել մաքուր ու ազնիվ լինելու համար վճարել ամենաբարձր գինը` անընդհատ կռիվ տալ նպատակային, կազմակերպված և պատվիրված ապատեղեկատվության դեմ: Եթե այլ ծրագրերից ակնկալվել է x քանակի ջանքեր, մենք արել ենք x անգամ հարյուր: Կարծում եմ, ժամանական է, որ այս իրավիճակը փոխվի: Երկրի շահերից է բխում, որ ակնհայտորեն ամենաբարձր չափանիշներ կիրառող Ամուլսարի հանդեպ դադարեցվի ակնհայտորեն ամենալայնամասշտաբ և անարդար հետապնդումը, որը տարիներ շարունակ կրել է հակաիրավական բնույթ: Հանքարդյունաբերության ոլորտում հավասար չափանիշների կիրառումը, հավասար մրցակցային դաշտի ստեղծումը բխում է թե’ բնապահպանական չափանիշների բարելավման, թե նաև ներառական տնտեսության և իրավական պետության կայացման շահերից:

Այս խորագրի վերջին նյութերը

Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 13, 2018 21:13 «Ամբողջ այս գործընթացներն ուղղորդված են»։
Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դեկտեմբեր 08, 2018 10:29 Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո՛, ճնշում է եղել։
«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Դեկտեմբեր 07, 2018 12:24 «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 05, 2018 15:55 «Նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք է եղել»։
Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Նոյեմբեր 22, 2018 13:16 Վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում։
Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 21, 2018 09:54 Պայքարը ընդամենը իշխանության լծակներին տիրանալու համար է։
Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Նոյեմբեր 14, 2018 16:11 «Սամվել Մայրապետյանի հանդեպ խտրական վերաբերմունք կա»:
Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2018 17:12 Խոսել են Հայաստանից և Ղարաբաղից։
Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Հոկտեմբեր 29, 2018 13:32 «Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ»։
Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ

Հոկտեմբեր 24, 2018 16:06 Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն:
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Հոկտեմբեր 20, 2018 11:33 Սա չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության և կայուն երկիր ներկայացնելուն:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Հոկտեմբեր 15, 2018 13:55 Ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:
Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2018 09:34 Ժերեմի Դելվերը պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր։
ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2018 14:31 «Ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում»։