Աշխարհ

31.08.2018 11:44


Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը

Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը

Այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովայիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը:

Գործարանի տարածքից առաջին նկարը, որտեղ երևում են «Դանաները», արվել է 2016-ի հուլիսի 10-ին: Տարածքում երևում է կայանված 35 միավոր ինքնագնաց հրետանի: Առաջին մատակարարումները մեծ հավանականությամբ հենց 2016-ի երկրորդ կեսից են սկսել, քանի որ 2017-ի հունվարին դրանք արդեն եղել են Ադրբեջանում, իսկ առաջին անգամ ամբողջովին ցուցադրվել են 2017-ի սեպտեմբերի 18-ին:

Հարկ է նշել, որ ավելի վաղ արված լուսանկարներում «Դանային» նմանվող տեխնիկա նույն տարածքում չի նկատվել: Հնարավոր է, որ նկարում երևացող տեխնիկան կամ դրա մի մասը արդեն մատակարարվել է Ադրբեջանին:

Տրենչին. 2016-07-10

Տրենչին. 2016-07-10

Երկրորդ նկարը արվել է 2018-ի մարտի 22-ին: Այս նկարում երևում է կայանված առնվազն 3 միավոր «Դանա»: Հատկանշական է, որ հենց այդ օրերին կատարվում էին Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան ուղղությամբ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների ակտիվ չվերթներ, որոնք, ըստ երևույթի, զենք էին տեղափոխվում:

Կա նման ևս 2 մեքենա, սակայն վստահ չենք կարող պնդել, որ հենց «Դանա» են:

Տրենչին. 2018-03-22

Տրենչին. 2018-03-22

Նշենք որ այս օրերին ևս շարունակվում են նույն ուղղությամբ բեռնատար ինքնաթիռների չվերթները, զենքի մատակարարումները ընթանում են:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը