Քաղաքական

04.09.2018 13:22


«Կամաց-կամաց սովորեք, որ ես էլ չեմ երևալու». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Կամաց-կամաց սովորեք, որ ես էլ չեմ երևալու». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ն վերջին շրջանում չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց, ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես։ Կամաց-կամաց, հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ, սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու», -նշել է Վանեցյանը։

Նաև տեղեկացրել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է։

Անդրադարձել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր առաջադրմանը՝ նշել է, որ իր ծրագրերը կներկայացնի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 22-ին:

«Ոչ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը կտուժի, ոչ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի»,-համոզմունք է հայտնել նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը