Քաղաքական

04.09.2018 13:32


Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում քաղաքական ենթատեքտ չի տեսնում։

-Դա անձնական հարաբերությունների խնդիր է։ Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ,-լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, Փաշինյանն արձագանքել է․

-Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի վերջին ձևակերպումներին, նա նշել է․

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը