Քաղաքական

04.09.2018 20:33


Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ում. ՔԿԾ-ն պարզաբանում է

Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ում. ՔԿԾ-ն պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

Այս խորագրի վերջին նյութերը