Աշխարհ

06.09.2018 12:39


Երկրաշարժ Ճապոնիայի Տիտոսե քաղաքում․ կան զոհեր

Երկրաշարժ Ճապոնիայի Տիտոսե քաղաքում․ կան զոհեր

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.710 և արևելյան երկայնության 142.060 աշխարհագրական կոորդինատներով (Ճապոնիա, Տիտոսե քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «NKH World Japan» լրատվական գործակալության՝ երկրաշաժն առաջացրել է սողանք, որի հետևանքով փլուզվել են շինություններ, կա 2 զոհ, 140 վիրավոր և 40 անհայտ կորած:

Այս խորագրի վերջին նյութերը