Հարցազրույց

Սեպտեմբեր 06, 2018 13:05

Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի խաղարկությանը։ Սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Լիխտենշտեյնի հետ:

Այսօր նախախաղային մամուլի ասուլիս է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են։ Միայն Հրայր Մկոյանը չի լինի երկու խաղերին, կարող է վիրահատության ենթարկվել։ Ինձ թվում է ամենակարևորը հոգեբանությունն է։ Մարզումներին տղաները լավ տեսք ունեն ու կարևորը դա է։

Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ։ Այս երկու օրը տեսել եմ դա ու հույս ունեմ, որ այդ ամենը կտեղափոխվի խաղադաշտ։

Օպտիմալ կազմ ենք ընտրել։ Բնական է, որ որոշ մարդիկ կարող են համաձայն չլինել։ Մեծ ցանկություն կար, որ Մովսիսյանը միանար, սակայն ինչ ունենք դա ամենաօպտիմալն է։ Ասել եմ Մովսիսյանին, որ պետք է միանա մեզ, քանի որ իմ թիմին շատ է պետք։ Վնասվածքից արագ է ապաքինվում ու հույս ունեմ, որ հոկտեմբերի խաղերին կմիանա մեզ։

Գագիկ Դաղբաշյանի մասին հարցին կարճ պատասխանեմ՝ նրան չեմ տեսնում հավաքականում։

Ուսումնասիրել ենք մրցակցին։ Ժողով ենք ունեցել ու ասել ենք, որ չկան ուժեղ կամ թույլ թիմեր։ Բոլորն էլ հավասար են։ Մենք այդպես ենք վերաբերվում բոլոր հավաքականներին։ Ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ։ Յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է բացասական անդրադառնալ։ Կարճ ժամանակ կա պատրաստվելու համար, սակայն միմյանց լավ ենք ճանաչում ու դա օգնում է մեզ։

Բոլոր ֆուտբոլիստների և հայկական ակումբների խաղերը երեք-չորս անգամ դիտել եմ։ Չկա այդպիսի ֆուտբոլիստ, որ մեր տեսադաշտում չլինի։ Ինչ վերաբերվում է Վահագն Այվազյանին, ապա նրան լավ եմ ճանաչում։ Եթե պետք է տուգանային իրացնելու համար վերցնենք հավաքական, ապա մենք շատ ունենք նման խաղացողներ։ Այժմ նա խաղում է պաշտպանությունում, սակայն եզրային կիսապաշտպան է, պարզապես «Բանանցում» նրան այդ դիրքում են օգտագործում։

Պետք է ինքներս մեր վրա հույս դնենք։ Մեր միտքն է ճկուն, մի բան է պակասում, որ այդ միքտը ճիշտ ուղով տանենք։

Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունից հետո։ Իմ բոլոր մտքերը կապված են առաջիկա խաղերի հետ։

Տեղյակ եմ, որ Անդոնյանը «Սանդերլենդում» է, սակայն եթե մեկ-երկու հանդիպում անցկացներ, ապա կմիանար մեզ։ Ասել եմ նրան, որ մեծ պոտենցիալով ֆուտբոլիստ է ու Ֆրանսիայի 3-րդ 4-րդ լիգաներում խաղալով չի կարող հավաքական հրավիրել։ Նույնիսկ առաջարկել եմ, որ խաղա Հայաստանի Բարձրագույն խմբում, սակայն ընտրեց Եվրոպայում մնալը։

Տեսնում եմ ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, որ կարող են միանալ ազգային ընտրանուն։ Կարծում եմ, որ եթե պետք է հրավիրվեն ազգային ընտրանի ու խաղան 15 րոպե, ապա ավելի լավ է խաղան երիտասարդականում։

Երկու ճանապարհ կա լեգիոներների սահմանափակման հարցում։ Մեկը՝ ֆեդերացիան որոշի ու նոր կանոններ մտցնի, իսկ մյուսը՝ թողնել ակումբների հայացողության տակ ու նրանք որոշեն, թե ովքեր պետք է խաղան թիմում։ Լիմիտի հարցը մանրակրկիտ ուսումնասիրության հարց է։ Դա չի կարող լինել այս կամ մյուս մրցաշրջանում, քանի որ կան մի շարք լեգիոներներ, որոնց հետ ակումբներն ունեն երկարաժամկետ պայմանագրեր։

Ցանկալի է հաղթել խոշոր հաշվով, սակայն կարևոր 3 միավոր վաստակելն է»,-եզրափակեց Մինասյանը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։
«Ադրբեջանը ոչնչի չի սպասում, պատերազմի է պատրաստվում». Մոդեստ Կոլերով

«Ադրբեջանը ոչնչի չի սպասում, պատերազմի է պատրաստվում». Մոդեստ Կոլերով

Ապրիլ 07, 2019 10:44 Այդ սկզբունքների կիրարկումը նշանակում է՝ կապիտուլյացիա Հայաստանի համար և ԼՂ-ի վերացում:
2008 թ. մարտի 1-ի արտակարգ դրությունը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը

2008 թ. մարտի 1-ի արտակարգ դրությունը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը

Ապրիլ 03, 2019 15:05 Եվ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։