Քաղաքական

08.09.2018 13:22


Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը