Աշխարհ

08.09.2018 19:24


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Սկոպյե

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Սկոպյե

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Թիմը հանգրվանել է «Մարիոթ» հյուրանոցում:

Այսօր երեկոյան «Ֆիլիպ II» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ազգային թիմը կանցկացնի մարզում:

Այս խորագրի վերջին նյութերը