Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Հունվար 22, 2019 11:20 Սա է այդ պարգևավճարների իմաստը, և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է:
Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա». 7or TV

Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա». 7or TV

Հունվար 22, 2019 10:25 «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ մուտք են գտնում:

Տնտեսական

Սեպտեմբեր 10, 2018 16:38

«Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում». ՊԵԿ ղեկավար (տեսանյութ)

«Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում». ՊԵԿ ղեկավար (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի` Հայաստանի հարկային համակարգի մասին քննադատությունը մակերեսային էր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպմանը քննադատական ելույթ է ունեցել միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ Հայաստանում հարկային համակարգը ավելի բարդ է, քան հարևան Վրաստանում։ Հայաստանում 18 հարկ կա, Վրաստանում` ընդամենը 6։

Անանյանն անդրադարձավ այս դիտարկմանը. Հայաստանում ոչ թե 18 հարկատեսակ կա, այլ 6` շահութահարկ (բիզնեսի համար), եկամտահարկ (քաղաքացիների համար), ԱԱՀ, ակցիզ, ինչպես նաև հողի և գույքի (ավտոմեքենայի և անշարժ գույքի)։

Փոքր բիզնեսի և գործունեության որոշ տեսակների համար (տաքսի, վարսավիրանոց և այլն) արտոնագրային հարկ է գործում։ Դրանք ոչ թե այլ հարկատեսակներ են, այլ ավելի շուտ այլ հարկային ռեժիմներ, պարզաբանեց Անանյանը։ Այդպիսով, ձեռնարկությունը կամ շահութահարկ և ԱԱՀ է վճարում, կամ շրջանառության հարկ, կամ արտոնագրային հարկ, բայց ոչ բոլորը միասին։ Այլ կերպ ասած, բիզնեսը գործ ունի նույն 6 հարկի հետ։

«Հայաստանում այլ հարկատեսակներ ևս կան։ Սակայն փաստացի դրանք ոչ թե հարկեր են, այլ վճարներ։ Երբ դրանք մտցրին հարկային օրենսգրքի մեջ, վերանվանեցին հարկերի։ Օրինակ` օգտակար հանածոների արդյունահանման հարկ։ Վրաստանում այն ևս կա, սակայն այն ֆորմալ ոչ թե հարկ է կոչվում, այլ վճար»,-պարզաբանեց Անանյանը։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, հարկային համակարգն իսկապես ավելի պարզ է, քան Հայաստանում։ Սակայն դա պետք չէ աբսոլյուտի հասցնել, նկատեց Անանյանը։

Բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանում։ Մասնավորապես, ինչպես նշվում էր ավելի վաղ, նախատեսվում է կրճատել հարկային ռեժիմների քանակը և պարզեցնել մի շարք ընթացակարգեր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար

Հունվար 19, 2019 07:23 485.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

Հունվար 17, 2019 14:59  Պատճառը Կառավարության ընդունած որոշումն է։
ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

Հունվար 16, 2019 17:19 Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:
«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

Հունվար 11, 2019 21:38 Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել։
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Հունվար 11, 2019 14:44 Նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերից։
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունվար 04, 2019 12:55 2019թ. հունվար ամսվա։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 185,170,054 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 185,170,054 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 29, 2018 09:20 483.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Դեկտեմբեր 27, 2018 15:39 Պահանջում են իրենց աշխատավարձը։
Հայաստանի պետական պարտքը 2019-ի վերջին կկազմի մոտ 7,5 միլիարդ դոլար․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2019-ի վերջին կկազմի մոտ 7,5 միլիարդ դոլար․ Ֆիննախ

Դեկտեմբեր 26, 2018 21:04 Հայաստանի իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 143,238,419 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 143,238,419 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 22, 2018 18:07 484.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ 85 միլիոն 32 հազար դրամ

Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ 85 միլիոն 32 հազար դրամ

Դեկտեմբեր 21, 2018 18:01 Միայն լույսերն արժեն 36 միլիոն 500 հազար դրամ։
Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց էր (տեսանյութ)

Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց էր (տեսանյութ)

Դեկտեմբեր 20, 2018 21:50 Դարձյալ ավտոներկրողներն էին ակցիա անում։
«Լիդիան Արմենիան» 920 883 ԱՄՆ դոլար է հատկացրել Ամուլսարի հարակից համայնքների զարգացման համար (լուսանկար)

«Լիդիան Արմենիան» 920 883 ԱՄՆ դոլար է հատկացրել Ամուլսարի հարակից համայնքների զարգացման համար (լուսանկար)

Դեկտեմբեր 20, 2018 15:21 Ճանապարհների շրջափակման հետևանքով ծրագրերի մեծ մասը կասեցված է:
Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին

Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին

Դեկտեմբեր 20, 2018 13:16 Կիրականացվի 28 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։