Աշխարհ

11.09.2018 09:35


Թուրքիան պատրաստվում է օգնել սիրիացի փախստականներին, սակայն փակում է սահմանը նրանց առջև (տեսանյութ)

Թուրքիան պատրաստվում է օգնել սիրիացի փախստականներին, սակայն փակում է սահմանը նրանց առջև (տեսանյութ)

Թուրքիայի մարդասիրական օգնության հիմնադրամն աշխատանքներ է սկսել օգնելու համար այն սիրիացիներին, որոնք կտեղահանվեն ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի դեմ մոտ ժամանակներս իրականացվելիք ռազմական գործողությունների արդյունքում:

Կազմակերպությունը հայտարարում է, թե 20 բեռնատարներից բաղկացած մի ավտոշարասյուն է Ստամբուլից ուղղարկում դեպի երկրի հարավ, սիրիայի հետ սահմանի երկայնքով մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես կազմակերպության նախագահ Բուլենթ Յիլդիրիմն է ասել, իրենք դեպի Սիրիա են նախատեսում առաքել առնվազն հազար բեռնատար ավտոմեքենա:

Թուրքիան, որն արդեն իսկ ապաստան է տվել սիրիացի ավելի քան 3.5 միլիոն փախստականների, նախազգուշացրել է, որ Սիրիայի բանակի ու դաշնակից Ռուսաստանի կողմից Իդլիբի դեմ գործողությունները կարող են առաջ բերել մարդասիրական ավելի մեծ ճգնաժամ եւ դառնալ փախստականության մի նոր հոսքի պատճառ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անցյալ շաբաթ ասել էր, թե իր երկիրն արդեն իսկ լրացրել է փախստականներ ընդունելու իր հնարավորությունները: Նրա խոսքերով, բանակը սկսում է սահմանային վերահսկողություն, թույլ չտալու համար նոր հոսք Սիրիայից, երբ ռուսական ու սիրիական օդուժն արդեն սկսել են հարվածներ ընդդեմ Իդլիբի եւ Համայի:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը