Քաղաքական

11.09.2018 13:45


Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Երեւանի ավագանու մեկնարկած քարոզարշավի ընթացքում եղել են ուժեր, որոնք շատ գրագետ քարոզարշավ են սկսել, հանուն Երեւանի, եղել են ուժեր, որոնք փորձեն են սեւացնել դիմացինին: News.am-ը հայտնում է, որ այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ չցանկանալով անուններ հնչեցնել:

Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանն, իհարկե, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մասնակցել քարոզարշավին, բայց իր համար առնվազն զանրամալի էր, որ նա ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին, քան Հայկ Մարությանը. «Ինձ համար տարակուսելի է, որ վարչապետն իր կարեւոր գործերը թողած գնում քարոզարշավի է մասնակցում: Այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենք են, հրապարակի ժողովուրդը, հեղափոխության սիրահարներն ու ջատագովները: Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում, ինչի՞ ես գնում, թող Արտակը ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի: Ինչի՞ ես անպայման միջամտում»,-ասաց Շարմազանովը:

Հիշեցմանը, որ Կարեն Կարապետյանն էլ ՀՀԿ-ի քարոզարշավին է մասնակցել, Շարմազանովն արձագանքեց, որ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱԺ ընտրությունների քարոզարշավին, իսկ ՏԻՄ ընտրությունները երկրի քաղաքական կուրսը չեն որոշում:

Այս խորագրի վերջին նյութերը