Լրահոս

12.09.2018 09:27


Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիս գյուղը և միջպետական ավտոճանապարհը (տեսանյութ)

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիս գյուղը և միջպետական ավտոճանապարհը (տեսանյութ)

Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում:

Աննա Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սովորույթ է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծել:

Մանրամասները՝ aravot.am-ում։

***

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, տուժածներ չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խոշորացված Նոյեմբերյան համայնքիղեկավար Կարեն Աբազյանը:

«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,-ասաց նա:

Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում:

***

Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հանկարծակի գնդակոծության պահը ամրագրվել է.

«Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:

Այս խորագրի վերջին նյութերը