Քաղաքական

12.09.2018 16:31


Արտակ Դավթյանի խոսքով՝ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել (տեսանյութ)

Արտակ Դավթյանի խոսքով՝ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել (տեսանյութ)

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,-ասաց նա:

ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:

«Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,-նշեց Արտակ Դավթյանը:

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ:

Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցիշենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվողշիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին:

***

Նշենք, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել էր․ «Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին, դա փաստ է»։

Այս խորագրի վերջին նյութերը