Քաղաքական

Սեպտեմբեր 12, 2018 21:42

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի դեպքով նոր քրգործ է հարուցվել

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի դեպքով նոր քրգործ է հարուցվել

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Yerevan.Today»-ի խմբագրությունում խուզարկությանը

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Yerevan.Today»-ի խմբագրությունում խուզարկությանը

Սեպտեմբեր 19, 2018 16:52 Պնդում են, որ խուզարկությունն առնչություն չունի լրագրողական գործունեության հետ։
Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)

Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)

Սեպտեմբեր 19, 2018 13:03 Փնտրել են նաև թմրանյութեր և զենք։
Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է

Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է

Սեպտեմբեր 19, 2018 12:49 Հրապարակվել են ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը (տեսանյութ)

Սեպտեմբեր 19, 2018 12:08 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերով:
Նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Սեպտեմբեր 19, 2018 10:20 ՀՀ վարչապետի որոշմամբ։
Նիկոլ Փաշինյանն ու արջերը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու արջերը (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 19:55 Արցախում շրջելիս հանդիպել է արջերի։
ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

Սեպտեմբեր 18, 2018 17:55 Հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը հրաժարվել է մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրաժարվել է մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 14:48 Մոտ օրերս նրան նոր առանձնատուն կառաջարկեն։
Yerevan.Today-ում խուզարկությունների վերաբերյալ կայքի խմբագրի ասուլիսը (տեսանյութ)

Yerevan.Today-ում խուզարկությունների վերաբերյալ կայքի խմբագրի ասուլիսը (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 14:40 Ներկայացրել է խուզարկության մանրամասները և իրենց հետագա քայլերը:
Բաղանիսում իրավիճակը հանգիստ է

Բաղանիսում իրավիճակը հանգիստ է

Սեպտեմբեր 18, 2018 09:24 Գյուղը բնականոն կերպով շարունակում է իր կենցաղավարությունը:
Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Սեպտեմբեր 17, 2018 17:17 5 մլն դրամ գրավի դիմաց:
Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել

Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել

Սեպտեմբեր 17, 2018 10:52 Սակայն, նախորդ օրերի համեմատ, ավելի քիչ․ կորուստներ չունենք։