Քաղաքական

Սեպտեմբեր 13, 2018 14:35

ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան. Վիկտոր Սողոմոնյան

ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան. Վիկտոր Սողոմոնյան

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման երևույթը եւ բուն զրույցը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Երեկ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր հարուցված քրեական գործին եւ, առհասարակ, ձայնագրությանը, ասաց. «Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` ադրարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետի կողմից ինչ-որ առումով նոր մեղադրանք է հնչեցվում` Մարտի 1-ի գործի հետ կապված, մասնավորապես հայտարարվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Քոչարյանի հրամանով զորքերը բերվել են Երևան, ինչի արդյունքում առաջնագիծը նոսրացել է, Սողմոնյանը պատասխանեց, թե դժվարանում է սա մեղադրանք անվանել: «Ասվածը հերթական սուտն է»,-հայտարարեց նա եւ ընդգծեց, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը զորքերի տեղաշարժման վերաբերյալ որևէ հրաման չի արձակել:

«Իսկ առաջնագծի իբր նոսրացման վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեկ արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ ու հերքել է այդ փաստը: Ի դեպ, հերքել է նաև 2008թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ ԶՈՒ կիրառելու` չարչրկված սուտը: Այնպես որ`ես հավելելու ոչինչ չունեմ»,-եզրափակեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Yerevan.Today»-ի խմբագրությունում խուզարկությանը

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Yerevan.Today»-ի խմբագրությունում խուզարկությանը

Սեպտեմբեր 19, 2018 16:52 Պնդում են, որ խուզարկությունն առնչություն չունի լրագրողական գործունեության հետ։
Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)

Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)

Սեպտեմբեր 19, 2018 13:03 Փնտրել են նաև թմրանյութեր և զենք։
Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է

Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է

Սեպտեմբեր 19, 2018 12:49 Հրապարակվել են ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը (տեսանյութ)

Սեպտեմբեր 19, 2018 12:08 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերով:
Նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Սեպտեմբեր 19, 2018 10:20 ՀՀ վարչապետի որոշմամբ։
Նիկոլ Փաշինյանն ու արջերը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու արջերը (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 19:55 Արցախում շրջելիս հանդիպել է արջերի։
ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

Սեպտեմբեր 18, 2018 17:55 Հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը հրաժարվել է մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրաժարվել է մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 14:48 Մոտ օրերս նրան նոր առանձնատուն կառաջարկեն։
Yerevan.Today-ում խուզարկությունների վերաբերյալ կայքի խմբագրի ասուլիսը (տեսանյութ)

Yerevan.Today-ում խուզարկությունների վերաբերյալ կայքի խմբագրի ասուլիսը (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 14:40 Ներկայացրել է խուզարկության մանրամասները և իրենց հետագա քայլերը:
Բաղանիսում իրավիճակը հանգիստ է

Բաղանիսում իրավիճակը հանգիստ է

Սեպտեմբեր 18, 2018 09:24 Գյուղը բնականոն կերպով շարունակում է իր կենցաղավարությունը:
Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Սեպտեմբեր 17, 2018 17:17 5 մլն դրամ գրավի դիմաց:
Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել

Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել

Սեպտեմբեր 17, 2018 10:52 Սակայն, նախորդ օրերի համեմատ, ավելի քիչ․ կորուստներ չունենք։