Աշխարհ

Սեպտեմբեր 14, 2018 12:40

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություն կանցկացվի

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություն կանցկացվի

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Զորավարժության ժամանակ ստուգվելու են նաև զինծառայողների հմտությունները Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերած վերջին ռազմական տեխնիկայի վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին լայնածավալ զորավարժությունը անցկացվեց այս տարի հուլիսի 2-6-ը։ Ինչպես նշված էր ՊՆ հայտարարության մեջ՝ դրան պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Բաց աղբյուրների ուսումնասիրության տվյալներով կարող ենք ասել, որ զորավարժությանը ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

Նոյեմբեր 16, 2018 07:51 Ամբողջ աշխարհում նկատվում է անհանդուրժողականության կտրուկ աճ:
Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Նոյեմբեր 15, 2018 20:44 Կալանավորվել է նաև Իրանի կենտրոնական բանկի տարադրամի փոխանակման վարչության ղեկավարը։
Թուրքիան տուրիզմի համար վտանգավոր երկրների շարքում է

Թուրքիան տուրիզմի համար վտանգավոր երկրների շարքում է

Նոյեմբեր 15, 2018 20:03 Մեծ է ահաբեկչության, բնական աղետների, հանցագործություններին վտանգը։
Աթաթուրքի հիշատակը վիրավորած տիկինն ազատ է արձակվել

Աթաթուրքի հիշատակը վիրավորած տիկինն ազատ է արձակվել

Նոյեմբեր 15, 2018 18:59 Վանկարկել էր. «Աթաթուրքը Ալլահ չէ»։
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին

Նոյեմբեր 15, 2018 17:57 Քվեարկությունը կշարունակվի մինչև 24:00-ն:
Ադրբեջանում էկզորցիզմի ծեսի ժամանակ տղամարդու են մահվան հասցրել․ նռնենու ճյուղերով հարվածել են

Ադրբեջանում էկզորցիզմի ծեսի ժամանակ տղամարդու են մահվան հասցրել․ նռնենու ճյուղերով հարվածել են

Նոյեմբեր 15, 2018 16:52 Այդ եղանակով զոհվածի հայրը փորձել է որդուն բուժել հոգեկան հիվանդությունից։
Ադրբեջանում զորավարժություններ են ղեկավարման բարձր օղակներում և կենտրոնական ապարատում

Ադրբեջանում զորավարժություններ են ղեկավարման բարձր օղակներում և կենտրոնական ապարատում

Նոյեմբեր 15, 2018 07:53 Փորձարկվում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը:
Ինքնասպանության փորձ է կատարվել Թուրքիայի մեջլիսում

Ինքնասպանության փորձ է կատարվել Թուրքիայի մեջլիսում

Նոյեմբեր 15, 2018 00:02 Մի քաղաքացի փորձել է իրեն ցած նետել:
Ադրբեջանի Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է գրանցվել

Ադրբեջանի Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է գրանցվել

Նոյեմբեր 14, 2018 20:20 Տուժածը ստացել է 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ։
Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ

Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ

Նոյեմբեր 14, 2018 19:55 Նախատեսված է Ալիևի պաշտոնական այցը Մինսկ:
Ադրբեջանում հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները

Ադրբեջանում հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները

Նոյեմբեր 14, 2018 17:02 Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում:
Թբիլիսիում ուղևորը գողացել է տաքսու վարորդի մեքենան

Թբիլիսիում ուղևորը գողացել է տաքսու վարորդի մեքենան

Նոյեմբեր 14, 2018 09:40 Նա տաքու վարորդին խնդրել է թույլ տալ նստել ավտոմեքենայի ղեկին։
Այսօր Շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Այսօր Շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Նոյեմբեր 14, 2018 08:29 Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է։
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է (լուսանկար)

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է (լուսանկար)

Նոյեմբեր 14, 2018 08:01 Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է։