Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Հունվար 22, 2019 11:20 Սա է այդ պարգևավճարների իմաստը, և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է:
Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա». 7or TV

Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա». 7or TV

Հունվար 22, 2019 10:25 «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ մուտք են գտնում:

Կարծիք

Սեպտեմբեր 14, 2018 14:06

Ինչո՞ւ Փաշինյանը որոշում չի կայացնում

Ինչո՞ւ Փաշինյանը որոշում չի կայացնում

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որի՝ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական «ВТБ» բանկի ներկայացուցիչները։

Բանն այն է, որ «Վալլեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։

Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի և վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում «ВТБ»-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։

Նույն աղբյուրի համաձայն՝ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն և կվաճառի նոր գնորդի։

Այս տեղեկության մեջ ուշագրավն այն է, որ փլուզվող պոչամբար և բազմաթիվ բնապահպանական խնդիրներ ունեցող Թեղուտի հանքի աշխատանքը որևէ խոչընդոտի չի հանդիպում այսպես կոչված՝ բնապահպանների կողմից, իսկ գործադիր իշխանությունն էլ որևէ լրացուցիչ խնդիրներ չի առաջացնում Թեղուտի համար: Արդյունքում՝ վտանգավոր հանքավայրը դառնում է գրավի առարկա, սեփականատեր է փոխվում, բանկային գործարքներ են կատարվում:

Հետաքրքրական է, որ փլուզվող պոչամբար ունեցող հանքին կարելի է աշխատել, սեփականատեր փոխել, «առողջանալ», վերավաճառվել և այլն, իսկ ահա միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող Ամուլսարի հանքավայրը շահագործելու ծրագիր իրականացնող «Լիդիան Արմենիային» ապօրինաբար արգելում են բիզնես-գործունեություն վարել: Սա կասկածի տեղիք տվող երևույթ է: Սա հարցեր առաջանցող երևույթ է:

Տպավորությունն այնպիսին է, որ «Լիդիանի» դեմ քայլերը եթե ոչ խրախուսվում, ապա գոնե չեն արգելվում ներկայիս գործադիր իշխանության կողմից: Բայց չէ՞ որ դա հարվածում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Ո՞վ է շահագրգիռ այդ հարցում:

Երբ «Լիդիանի» դեմ խոչընդոտներ էին հարուցվում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, հասկանալի էր. մարդիկ փայ էին ուզում ստանալ, բայց հանդիպում էին միջազգային կազմակերպությունների «ոչ»-ին: Անհասկանալի է, թե նոր կառավարությունն ինչո՞ւ որոշում չի կայացնում: Վախենում է 20-հոգանոց «բնապահպանական» ակցիայի՞ց, թե՞ այլ բան կա:

Հիմա նույն սերժական շրջանակները բնապահպան-բնապահպան են խաղում՝ ակնհայտորեն նպատակ ունենալով օգնել նախորդ իշխանության պարագլխին խլելու Ամուլսարի հանքը: Սերժ Սարգսյանի, նրա դրածո Վահե Հակոբյանի և մյուսների շահը տեսանելի է այս պատմության մեջ: Ո՞րն է Փաշինյանի շահը: Ի՞նչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը տեղի է տալիս շանտաժիստների ճնշումներին ու որոշում չի կայացնում: Սրանք հարցեր են, որոնք շտապ պատասխաններ են պահանջում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա

Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա

Հունվար 22, 2019 13:15 ԱԺ նախագահի՝ 131 ձայնով ընտրությունը դրա վառ վկայությունն է։
Կարգին Հայկոն փուռը տվեց մարզպետներին պրեմիաների մասով

Կարգին Հայկոն փուռը տվեց մարզպետներին պրեմիաների մասով

Հունվար 22, 2019 12:01 Նիկոլի վարկանիշը շռնդալից կերպով ընկնում է։
Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Հունվար 21, 2019 17:36 ՀՔԾ և ԱԱԾ պետերը Վահե Գրգորյանին օգտագործում են, որ իրենց դիրքորոշումները տարածի փարձագետի անվան տակ։
Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով. Փոստանջյան

Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով. Փոստանջյան

Հունվար 21, 2019 17:20 Կոռուպցիա՝ ամենաբարձր մակարդակով:
Նիկոլ Փաշինյանն իր էժանագին որակը բացահայտեց

Նիկոլ Փաշինյանն իր էժանագին որակը բացահայտեց

Հունվար 21, 2019 15:25 Այո՛, դուք պատասխանատու էք անուղղակի ձևով, որ թույլ տվեցիք Նիկոլ բռնապետը կայանա, շնչի։
Փաշինյանի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը

Փաշինյանի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը

Հունվար 21, 2019 13:36 «Հողերը հանձնենք¸ որ լավ ապրենք»։
Տղերքը իրենք իրենց են պարգևատրել

Տղերքը իրենք իրենց են պարգևատրել

Հունվար 21, 2019 13:33 Շատ շնորհքով, կուլտուրական՝ օրենքով նախատեսված ձևով։
«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք». Շարմազանովը՝ Փաշինյանին

Հունվար 21, 2019 11:06 «Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում»:
100-ից 100 խփելը հասկացանք, բա 100-ից 104 տոկոս խփելն ի՞նչ ֆինտ էր

100-ից 100 խփելը հասկացանք, բա 100-ից 104 տոկոս խփելն ի՞նչ ֆինտ էր

Հունվար 21, 2019 08:26 Կլինի՞ մի քիչ էժանով ծառայեք ազգին։
Մատրիցա, որը տանում է ինքնալուծարման

Մատրիցա, որը տանում է ինքնալուծարման

Հունվար 21, 2019 08:13 Մատրիցայի երկրորդ սյունակը սկսել են ձևավորել Նիկոլի ֆաները` նիկոլականները:
Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

Հունվար 19, 2019 13:04 Պետական ունեցվածքը հայտնվեց Տեր-Պետրոսյանի շրջապատի ձեռքում:
Երկիրը ուղիղ եթերով չե՛ն կառավարում

Երկիրը ուղիղ եթերով չե՛ն կառավարում

Հունվար 19, 2019 10:08 Сам дежурный, сам дневальный կարգախոսով առաջ չե՛ս գնա։
Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել

Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել

Հունվար 19, 2019 08:58 Դե եկեք էներգետիկայի նախարարությունն էլ միացնենք էկոնոմիկայի նախարարությանը:
Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել

Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել

Հունվար 19, 2019 08:46 Կառավարությունը կարող է կոռուպցիան կառավարելի դարձնել։
Հեռախոսով հարցազրույցից խուսափելուց առաջ լավ կլինի իմանալ ու հիշել

Հեռախոսով հարցազրույցից խուսափելուց առաջ լավ կլինի իմանալ ու հիշել

Հունվար 18, 2019 20:10 Աշխարհում մեծ տարածում է ստացել մոբայլ լրագրութնունը:
Հայաստանի մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը

Հայաստանի մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը

Հունվար 18, 2019 19:09 «Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակա՞րգ»։
Քաղաքապետը կատակո՞ւմ է

Քաղաքապետը կատակո՞ւմ է

Հունվար 18, 2019 08:43 Մտածե՞լ են Երևանի սրամիտ քաղաքապետն ու նորընտիր, առաջադեմ ավագանու անդամները, թե՞ ուղղակի փողի նոր աղբյուր են գտել։