Մեկնաբանություն

Սեպտեմբեր 14, 2018 14:10

Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 սուբյեկտ, բայց այնպես է ստացվել, որ իրականում գործ ունենք ընտրություններին մասնակցող 2 սուբյեկտի հետ: Ավելի ճիշտ՝ դրանցից մեկը սուբյեկտ է այնքանով, որքանով կամա թե ակամա ֆոնային դեր է ապահովում մյուսի համար: Կա մեկ քաղաքական ուժ, իսկ մնացածը, ինչպես ասում են, «все на одно лицо»:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը և մյուսները: Մյուսների համար «թոփ» թեմաներ են աղբահանությունը, վերելակները և տրանսպորտը: Նիկոլն ուրիշ խնդիր է դրել: Նա քաղաքական ուժերին ու հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների, քանի որ իր համար ավագանու ընտրությունները ոչ թե մայրաքաղաքային տնտեսության կառավարման պատասխանատվություն ստանձնելու հայտ է, այլ սեփական իշխանությունն ամրապնդելու քայլ:

Վարչապետը սևի ու սպիտակի բաժանեց դաշտը, որպեսզի համախմբի իր ընտրազանգվածին ու հանրային ուշադրությունը սևեռել տա ոչ թե դերասան Հայկոյի վիճելի կերպարի, նրա անփորձության ու այլ խնդիրների վրա, այլ մտնի անտոգոնիզմի դաշտ: Զուտ տեխնոլոգիական առումով դա ճիշտ քայլ էր, բայց «Իմ քայլի», այլ ոչ թե հանրության լայն շերտերի համար:

Նիկոլ Փաշինյանը հանրությանը բաժանում է սևի ու սպիտակի, որպեսզի ոչ թե ծրագրային ու կադրային տիրույթ մտցնի ընտրարշավը (այստեղ «Իմ քայլը», թերևս, ամենաթույլերից է), այլ հեղափոխություն-հակահեղափոխություն հուզական և կոնֆլիկտային դաշտում դնի ընտրությունը՝ հույս ունենալով, որ այդպիսով զգալի ձայներ կտանի:

Սև ու սպիտակի բաժանելը լյումպեն-պրոլետարիատին դուր էկող կոդ է, բայց վանում է կրթական մակարդակ ունեցող և կայուն աշխարհայացքի տեր մարդկանց: Փաշինյանը շատ լավ ճանաչում է իր ընտրազանգվածին և դրա համար չի խուսափում սև-սպիտակային հռետորաբանությունից, քանզի դա իր միակ շանսն է տեսնում: Տխրահռչակ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը տվյալ դեպքում միակ տարբերակն է բոլշևիկյան միջավայրում: «Փողերը նախկիններից խլեմ ու ձեզ բաժանեմ» բանաձևը ականջահաճո է աղքատների համար, և բնական է, որ կիրառվում է արդարության ու նաև բոլշևիկյան ենթատեքստով տեղի ունեցած հեղափոխության առաջնորդի կողմից:

Իսկ ի՞նչ են անում մյուսները: Սրանք վախվորած ու նորահարսի պես կարմրում են ու փորձում ապացուցել, որ սև չեն: Արդյունքում՝ դառնում են անդեմ ու անգույն: Դե իսկ կողքից իրականացվող ՀՀԿ-ի ընդդիմախոսությունը միայն օգնում է Փաշինյանին՝ է՛լ ավելի համախմբելու իր ընտրազանգվածին:

Երևանի ավագանու ընտրությունները վարչապետի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու և այդ ընտրություններում մենաշնորհային իշխանություն ձևավորելու փուլ է (Փաշինյանը հայտարարեց, որ ավագանու ընտրություններին 80-90 տոկոսի ստանալու ձգտում ունի):

Եվ այսպես, Փաշինյանի համար սեպտեմբերի 23-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական կամ 1-ին փուլն է, իսկ ավագանու ընտրություններին մասնակցող մյուս 11 ուժերի համար սա «լիֆտերի» ու «զիբիլի ավտոների» կառավարման ընտրություն է, ինչը վերջիններիս դնում է ավելի ցածր հարթության վրա:

Ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերից որևէ մեկը գիտակցություն և խիզախություն չունեցավ «Իմ քայլի» պես քաղաքականացնելու քարոզարշավն ու այլընտրանք դառնալու քաղաքական մենաշնորհի ձգտող Փաշինյանին: Բոլորը կոմպլեքսավորված շտապեցին հայտարարել, որ իրենք սև չեն ու սկսեցին ուղղակի կամ անուղղակի քծնել Փաշինյանին, ինչով էլ կնքեցին իրենց մահկանացուն: Մինչդեռ պետք էր հասարակությանը բացատրել, որ եթե սև-սպիտակային տրամաբանությամբ «Իմ քայլը» ձգտում է քաղաքական մենաշնորհի, ապա դա վտանգավոր է մեր երկրի համար, քանզի նախկին մենաշնորհի փոխարինումը նոր մենաշնորհով գումարելիների տեղերի փոփոխություն է նշանակում, ոչ ավելին:

Ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերի մեջ այս պարզ ճշմարտությունը բացատրող չեղավ, ինչը վկայում է, որ քաղաքական դաշտը ամբողջական վերանայման կարիք ունի: Եղածները ադեկվատ չեն ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ Սերժ Սարգսյանն ադեկվատ չէր գնահատում իրավիճակը մինչև հրաժարական տալը:

Կա մի բացարձակ ճշմարտություն, ես կասեի՝ քաղաքագիտական աքսիոմ, ըստ որի՝ իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Ողջունելով հանդերձ տեղի ունեցած իշխանափոխությունը՝ պետք է թույլ չտալ, որպեսզի նոր իշխանությունն այլասերվի բացարձակ ձևով: Բացարձակ այլասերված իշխանություն եղել է համայնավարների, ֆաշիստների օրոք: Արդյունքները՝ հիշում են բոլորը:

Նրանք, ովքեր դուրս են եկել փողոց հանուն հեղափոխության և հանուն արդարության, հանուն նույն այդ արդարության պետք է հասուն վարքագիծ դրսևորեն: Հեղափոխությունը կարելի է նաև «Դուխով» անել, բայց երկիրը պետք է զարգացնել ԽԵԼՔՈՎ:

Միշտ պետք է հիշել, որ անայլընտրանք քաղաքական դաշտը վտանգավոր է պետության ու հասարակության համար: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական նոր՝ հակակշիռներ, այլընտրանքներ ու զսպումներ պարունակող համակարգի ստեղծումը խիստ անհրաժեշտություն է և օրվա հրամայական:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Նոյեմբեր 14, 2018 12:35 Տոնոյանը մի կողմից ասում է, որ խնդիր չկա, բայց մյուս կողմից էլ ասում է, որ իրենք միջազգային կառույցներին տեղեկացրել են Նախիջևանի ուղղությամբ խնդրի մասին:
Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ

Նոյեմբեր 14, 2018 11:56 Դավիթ Շահնազարյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ովքեր և ինչու են նեղացած Նիկոլ Փաշինյանից

Ովքեր և ինչու են նեղացած Նիկոլ Փաշինյանից

Նոյեմբեր 13, 2018 13:25 Փաշինյանը պատրաստվում է ընտրություններից հետո «քցել» ոչ միայն իրենից կառչած քաղաքական բալաստին, այլ նաև ամբոխին: Ու ճիշտ է անում:
«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»

«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»

Նոյեմբեր 13, 2018 10:37 Մի մասը  Փաշինյանի իշխանությունը պիտակավորում են որպես բոլշևիկյան, իսկ մյուսները՝ բուրժուական: Երկուսն էլ յուրովի ճիշտ են:
Հեղափոխությունից «քծվածները»

Հեղափոխությունից «քծվածները»

Նոյեմբեր 12, 2018 15:21 «Քցվածների» ցանկում են հայտնվել հեղափոխությանը չաջակցած, բայց հետագայում հեղափոխության «տնփեսայի» կարգավիճակի ձգտածներ, բայց այդպես էլ մերժվածներ:
ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

Նոյեմբեր 12, 2018 13:08 Փաշինյանին ՀՀԿ-ն պետք է և՛ նախընտրական փուլում, և՛ խորհրդարանում:
Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Նոյեմբեր 11, 2018 16:25 Քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը չի հավատում իր քարոզած բլեֆներին, բայց փորձում է հավատացնել հանրությանը՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում:
Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նոյեմբեր 10, 2018 14:55 Փաշինյանի մոտ արդեն անցնում է հեղափոխական էյֆորիան: Չուտել մարդու միս, խմել այծի կաթ, ոչխար պահել, մոշ հավաքել, կով չմորթել, գնել հեռուստացույց և նպաստ չուզել:
Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն (տեսանյութ)

Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն (տեսանյութ)

Նոյեմբեր 09, 2018 17:44 Ժողովուրդը դուրս եկավ փողոց, որպեսզի մերժի Սերժին (հընթացս նրան համոզեցին, որ բացի Սերժին մերժելուց, պետք է սիրի Նիկոլին):
Յուրայինների մեջ օտար

Յուրայինների մեջ օտար

Նոյեմբեր 09, 2018 02:05 Միջազգային ասպարեզում ոչ թե «դուխով» են հարաբերություններ հաստատում և խնդիրներ լուծում, այլ ԽԵԼՔՈՎ: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ով դրսում չես զարմացնի:
«Առաքելության» առաքելությունը

«Առաքելության» առաքելությունը

Նոյեմբեր 08, 2018 14:22 Հայտնի են հաղթողները, հայտնի են պարտվողները, հայտնի են նախնական «քցվածները», դեկտեմբերի 9-ից հետո հայտնի կլինեն նաև մյուս «քցվողները»:
Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Նոյեմբեր 08, 2018 13:50 Հայաստանում «խաղաղասիրական» քարոզը ոչ միայն բարձր կարգավիճակ ունեցող կանանց, այլ նաև «առաջադեմ» աչոնիկների միջոցով է տարվում:
Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին

Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին

Նոյեմբեր 08, 2018 11:55 ԿԸՀ ղեկավարը ընտրակաշառքի հոտն առել է ու դրա համար է կոչ անում ՀՀ արդեն իսկ հպարտ դարձած քաղաքացիներին մերժել ընտրակաշառքը:
Ինչու են պատանդառել Սամվել Մայրապետյանին

Ինչու են պատանդառել Սամվել Մայրապետյանին

Նոյեմբեր 07, 2018 11:36 Պատանդ, ինչպես հայտնի է, վերցնում են ինչ-որ բան ստանալու դիմաց կամ ինչ-որ մեկի հետ փոխանակելու համար:
Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Նոյեմբեր 06, 2018 13:40 Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ պետք է հայերը հանձնեն հողերը և հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլերին:
Ինչպիսի ընտրություններ են սպասվում

Ինչպիսի ընտրություններ են սպասվում

Նոյեմբեր 06, 2018 11:22 Եթե ՔՊԿ-ն կամ «Իմ քայլը» որևէ ընտրատեղամասում պարտվեն, ապա Նիկոլ Փաշինյանն այդտեղի ընտրությունը կգնահատի որպես քրեաօլիգարխիայի կամ հակահեղափոխության հաղթանակ:
Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

Նոյեմբեր 05, 2018 22:41 «Թողնենք, թող ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն, հետո կերևա» տարբերակը վտանգավոր է:
Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Նոյեմբեր 05, 2018 13:30 ՀԱՊԿ-ում «կոնսենսուս-1» է, այսինքն՝ բացի Հայաստանից, բոլորը դեմ են, որպեսզի Խաչատուրովի փոխարեն ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ դառնա գլխավոր քարտուղար:
Հեղափոխական տեղափոխություն

Հեղափոխական տեղափոխություն

Նոյեմբեր 05, 2018 12:40 Ալեն Սիմոնյանի բառապաշարն ու պահվածքը հիշեցնում են Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու Էդուարդ Շարմազանովի բառապաշարին ու պահվածքին:
Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը

Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը

Նոյեմբեր 05, 2018 11:30 «Ելք» դաշինքն ակնհայտորեն ստեղծվեց արտաքին մոդեռատորի «անտեսանելի» ձեռքի օգնությամբ: