Խմբագրական

Սեպտեմբեր 17, 2018 15:53

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ապրիլ և մայիս ամիսներին արձանագրվեց համաժողովրդական շարժում և զարթոնք: Մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ չէին ուզում ապրել հին ձևով և չէին պատրաստվում հանդուրժել քաղաքական մենաշնորհը:

Այդ զարթոնքն ու շարժումն իրենց մասշտաբներով ու մարդկանց ներգրավվածությամբ համադրելի էին 1988-ին սկիզբ առածի հետ:

88-ի հաշվեկշիռը

88-ի շարժման ակտիվում ունենք անկախ պետության ձեռքբերում և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ: Սրա կողքին ունենք նաև լուրջ բացթողումներ: Հենց այդ բացթողումների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք էր այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Ու որպեսզի մենք հետագայում չստանանք այնպիսի պատկեր, ինչպիսին որ ստացանք 88-ի շարժման հաղթանակից քիչ անց, անհրաժեշտ է դասեր քաղել մեր իսկ պատմությունից, ինչպես նաև այլ ժողովուրդների անցած ուղուց:

Հիշեցնենք, որ 88-ի շարժման արդյունքում ավելի քան 80 տոկոսով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հրաժարականը պահանջում էին նրա նախագահ դառնալուց ընդամենը մեկ տարի անց:

30 տարի անց. սովորել ուրիշների սխալների վրա

Մայիսին մենք հնարավորություն ենք ստացել ձևավորել ժամանակակից պետություն, որը նշանակում է զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական համակարգ, անկախ դատական իշխանություն ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ:

Հրապարակը լցրած լայն զանգվածները կարող են վերածվել ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակության, բայց կարող են նաև վերածվել ամբոխի՝ դառնալով պետության թուլացման ու տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգի ձևավորման հումք:

Զանգվածների ամբոխացումից պետք է ամեն գնով խուսափել, քանզի դրա բացասական հետևանքները տեսել ենք և՛ ֆաշիստական Գերմանիայում, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում:

Ամբոխի կործանարար ազդեցության և իռացիոնալ էության մասին բազմաթիվ աշխատություններ կան: Այնպիսի համաշխարհային մակարդակի հեղինակներ, ինչպիսիք են Լե Բոնը, Տարդը, Ֆրեյդը, Մոսկովիչին, Խոսե Օրտեգա-Ի-Գասետը, Տոքվիլը տարբեր տեսանկյուններից ներկայացրել են ամբոխի հոգեբանությունը և բնույթը: Տարբեր են նրանց ուսումնասիրությունների շերտերը, բայց ընդհանուրը բոլորի մոտ այն եզրահանգումն է, որ ամբոխները առաջնորդվում են հուզականությամբ, դրա մաս կազմող մարդկանց սեփական «ես»-ի կորստով: Ամբոխն իր էությամբ հանցավոր է և անպատասխանատու:

Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել: Ամբոխին խոստանում են երկրային դրախտ, սակայն տանում դեպի դժոխք (այդ մասին ամբոխն իմանում է հետագայում, բայց արդեն ուշ է լինում):

Ամբոխը նման է չարաճճի երեխայի կամ հեշտ գայթակղվող կնոջ: Երեխան ամբոխի մեջ արթնանում է, երբ պետք է չմտածված ձևով ջարդել ու փշրել, իսկ կինը՝ երբ անհրաժեշտ է ինքնախաբեությամբ զբաղվել:

Ամբոխը միշտ կուռք է պահանջում: Առանց կուռքի այն ընկնում է դեպրեսիայի գիրկը և հայտնվում վախերի մեջ: Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Կռապաշտությունը մազոխիզմի, իսկ ամբոխի օգտագործումը սադիզմի դրսևորումներ են:

Ամբոխահաճո իշխանությունների գլխավոր զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան: Ամբոխին հատուկ է ոչ թե մտածելը, այլ գործելը՝ պարզունակ հրահանգների ազդեցության տակ:

Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է: Ամբոխը կառավարման օբյեկտ է և երբեք չի կարող վերածվել սուբյեկտի, այսինքն՝ որոշումներ կայացնողի:

Ամբոխին խոստացվում է պայծառ ու երջանիկ ապագա, որին հասնելու համար հորինվում են հեքիաթներ ու միֆեր՝ «Բարի իշխանություն և չար հակառակորդներ» թեմայով: Ամբոխին խաբում են, թե կյանքը շատ արագ կլավանա, եթե ոչնչացվեն ներքին կամ արտաքին թշնամիները: Եթե թշնամիներ չկան, ապա դրանք հորինվում են, դեմոնիզացվում և նետվում ամբոխի «բերանը»:

Ամբոխի շարժիչ ուժը ատելությունն է: Լյումպեն-պրոլետարիատը չի կարող սիրել կամ հանդուրժել. պատրանքներ պետք չէ ունենալ:

Ամբոխը չի սիրում ճշմարտությունը: Դա է պատճառը, որ ամբոխին կամ խաբում են, կամ էլ ճշմարտությունը մատուցում «ջրով բացված» վիճակում՝ այն ներկայացնելով որպես «բարձր թնդության խմիչք»:

Ամբոխի հիմնական հատկանիշներից մեկը կուռքերի ստեղծումն ու տապալումն է: Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամբոխը սկզբում կուռք էր դարձրել ժիրոնդիստներին: Հետո նրանց ղեկավարությանը գլխատեցին: Եկան յակոբինյան ակումբի ներկայացուցիչները: Ամբոխի սիրելիներ էին դարձել Մարատը, Դանտոնը և մյուսները, սակայն Մարատը դանակահարվեց, իսկ քաղաքական հակառակորդներին գիլյոտինի տակ ուղարկող Դանտոնը վերջում հայտնվեց նույն գիլյոտինի տակ՝ իր հեղափոխական ընկերներ Ռոբեսպիերի, Սեն Ժյուստի ու մյուսների ձեռքերով: Հետո եկավ Ռոբեսպիերի փուլը: Ամբոխը սիրում էր Ռոբեսպիերին ու ողջունում նրա՝ հակառակորդներին գլխատելու որոշումները: Շատ չանցած նույն ամբոխի կողմից հակահերոս հռչակվեց Ռոբեսպիերն ու գլխատվեց: Բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում այս հեղափոխական սխեման անշեղորեն գործել է: Հայաստանը նման հորձանուտի մեջ հայտնվելու իրավունք չունի:

Մեր անելիքը

Մենք պետք է ուրիշների ու սեփական պատմությունից սովորենք ու հետևություններ անենք՝ թույլ չտալով զանգվածների ամբոխացում: Մենք մայիսին մերժել ենք քաղաքական մենաշնորհը և անձնիշխանությունը, այլ ոչ թե խնդիր ենք դրել նոր մենաշնորհ ու նոր անձնիշխանություն ձևավորելու: Սիրո և հանդուրժողականության կարգախոսը որևէ կերպ չպետք է վերածվի ատելության կրոնի: Նորը հնի կատարելագործված ու գռեհիկ տեսքը չպետք է ստանա:

Հայաստանի համար մեծ շռայլություն կլինի սխալվելը, քանզի ունենք անվտանգության խնդիր և չավարտված պատերազմ: Ժողովուրդներն ու կառույցները ազգ և պետություն են դառնում հասուն որոշումներ կայացնելով: Կունենանք այդ հասունությունը, կունենանք նաև զարգացած պետություն, աճող տնտեսություն և հզոր քաղաքացիական հասարակություն:

Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):
Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հոկտեմբեր 19, 2018 10:45 Հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:
Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Սեպտեմբեր 28, 2018 12:54 Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Սեպտեմբեր 24, 2018 19:07 Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։
Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 20, 2018 14:29 Հետո են տեսնելու, որ երջանկություն խոստացողները «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների հատկանիշները...
Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Սեպտեմբեր 17, 2018 15:53 Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել:
Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Սեպտեմբեր 08, 2018 14:00 Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով:
Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Մայիս 14, 2018 19:25 Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փեդ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով:
Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2018 09:40 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը, բայց դա մեծագույն բլեֆ է:
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Ապրիլ 20, 2018 09:30 «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: ՀՀԿ ղեկավարը դարձել է համազգային հակահերոս:
Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Մարտ 05, 2018 15:30 Սամվել Բաբայանին ու Վազգեն Սարգսյանին ռազմական դիկտատուրայի մեջ մեղադրողներն այժմ այնպիսի տնտեսական ու քաղաքական դիկտատուրա են հաստատում, որ ...
«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

Մարտ 01, 2018 18:10 ՀՀ-ում իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել ներսում՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
88-ից առաջ և հետո

88-ից առաջ և հետո

Փետրվարի 20, 2018 10:15 1988-ին կամ 1991-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց ունենալու ենք գալուստսահակյանական վերնախավ:
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Փետրվարի 19, 2018 18:02 Ճակատագրի հեգնանքով՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Մարտեր առանց կանոնների

Մարտեր առանց կանոնների

Փետրվարի 14, 2018 21:30 ՀՀ իշխանությունները ներդրել են «մարտեր առանց կանոնների» մոդելը. եթե փողի միջոցով ոչնչացվել է ժողովրդավարության աստվածը՝ ընտրական ինստիտուտը, ապա, կարամազովյան տրամաբանությամբ, ամեն ինչ կարելի է: