Աշխարհ

17.09.2018 20:49


Վրաստանում վարորդները մարիխուանայի թեստ կանցնեն

Վրաստանում վարորդները մարիխուանայի թեստ կանցնեն

Այսուհետ հնարավոր կլինի տեղում որոշել վարորդների մարիխուանայի ազդեցության տակ լինելը, համապատասխան ստուգում անցկացնելու համար նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի:

Ելնելով սահմանադրական դատարանի մարիխուանայի հարցով կայացրած որոշումից, խնդրի շուրջ ներքին գործերի նախարարությունը այս օրերին ակտիվ աշխատանք է իրականացնում:

Խոսքը վերաբերում է Վրաստան հատուկ թեստի ներմուծմանը, որը արտաքնապես գրեթե նմանվում է ալկոհոլի թեստին: Նշված թեստերը կբաժանվեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարիխուանայի ազդեցության տակ գտնվելու հաստատման թեստերը Վրաստան ներմուծելու հետ կապված վրացական կողմը բանակցություններ է վարում Գերմանիայի հետ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը