Աշխարհ

20.09.2018 12:24


ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը (Rose Gottemoeller):

«ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված հակամարտության կողմերի ջանքերին»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը