Աշխարհ

22.09.2018 09:09


Ում է ուզում տեսնել Թրամփը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում (լուսանկար)

Ում է ուզում տեսնել Թրամփը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիչարդ Միլսի փոխարեն ցանկանում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նոր դեսպան նշանակել Լինն Թրեյսիին։

Ինչպես հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Թրեյսին կարիերային դիվանագետ է և այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ նա եղել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանը, ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը։ Տիրապետում է ռուսերեն լեզվին:

Թրամփի առաջադրած այս թեկնածությունը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը